Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերելու. անորոշ ձևակերպումները Բաքվին հնարավորություն կտան սեփական մեկնաբանություններով նոր պատերազմի առիթ ստեղծելու. այս մասին ԱԺ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ դեռ չի հասունացել խաղաղության պայմանագիր կնքելու պահը։
«Իմ խորին համոզմամբ՝ այն փաստաթղթում, որն Ադրբեջանը պարտադրում է Հայաստանին, լինելու են շատ անորոշ ձևակերպումներ, ինչը Բաքվին հնարավորություն կտա սեփական մեկնաբանություններով նոր պատերազմի առիթ ստեղծելու։ Ադրբեջանը Հայաստանի կողմից ցանկացած զիջումից հետո նոր զիջումներ է առաջ բերում, բայց ես կարծում եմ կամ գոնե հույս ունեմ, որ մնացած այս 17 օրերի ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի»,- ասաց նա։