կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-07 13:06
Աշխարհ

Իսրայելական կործանիչները մոտ են եղել քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռ կործանելուն. ՌԴ ՊՆ

Իսրայելական կործանիչները մոտ են եղել քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռ կործանելուն. ՌԴ ՊՆ

Սիրիայի ուղղությամբ ավիահարվածների ժամանակ Իսրայելի բանակի կործանիչները մոտ են եղել քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռ կործանելուն. ըստ yerkir.am-ի՝ այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հայտնում է «Իզվեստիա»-ն։

Նրա խոսքով՝ 4 կործանիչները, չհատելով սահմանը, իսրայելական տարածքից 8 հրթիռ են արձակել Սիրիայի տարածքի ուղղությամբ։ Հենց այդ պահին Սիրիայի օդային տարածքի այդ մասով թռչելիս է եղել քաղաքացիական ինքնաթիռ՝ 172 ուղևորներով, որը Թեհրանից Դամասկոս էր թռչում։

Որպեսզի ինքնաթիռը հրթիռների բաժին չդառնա, ռուսական կողմի օգնությամբ սիրիական քաղաքավիացիայի մասնագետներն ինքնաթիռն ուղղորդել են դեպի Սիրիայի տարածքում գործող ռուսական ավիաբազա՝ «Խմեյմիմ»։

Միջադեպից որոշ ժամանակ անց ռուսական կողմը հայտարարություն է տարածել այն մասին, որ իսրայելցի օդաչուները արդեն սովորություն են դարձրել քաղաքացիական ինքնաթիռների հետևում թաքնվելը։ Նրանք իրենց թռիչքները իրականացնում են քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների ժամանակ, որպեսզի սիրիական ՀՕՊ-ը խուսափի դրանք թիրախ դարձնելուց։