|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Միջազգային ԶԼՄ-ները տեղեկացնում են «Եթովպիական ավիաուղիներ»-ի (Ethiopian Airlines) ինքնաթիռի կործանման մասին:
Ավիաընկերության «Boeing 737» ինքնաթիռում, որն իրականացնում էր Ադիս Աբեբա-Նայրոբի չվերթում եղել է 149 ուղեւոր եւ ինքնաթիռի անձնակազմի 8 անդամ: Ինքնաթիռն ընկել է եթովպիական Դեբրե Զեյթ քաղաքի մոտակայքում, այսօր վաղ առավոտյան:
Թե ուղեւորների եւ ինքնաթիռի անձնակազմի ճակատագրի մասին դեռեւս պաշտոնական որեւէ տեղեկատվություն չի հաղորդվել, այդուհանդերձ, Եթովպիայի ՆԳ նախարարը «Twitter»-ի իր միկրոբլոգում հանդես է եկել նրանց հարազատներին ուղղված ցավակցական ուղերձով: