կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-07 11:16
Տարածաշրջան

Իրանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Թուրքիայի և Սիրիայի քաղաքական տարաձայնությունների կարգավորման գործում

Իրանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Թուրքիայի և Սիրիայի քաղաքական տարաձայնությունների կարգավորման գործում

Իրանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Իդլիբում իրավիճակի համատեքստում Թուրքիայի և Սիրիայի քաղաքական տարաձայնությունների կարգավորման գործում. ըստ yerkir.am-ի՝ այս մասին ՄԱԿ ԱԽ նիստում ելույթ ունենալու ընթացքում ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Լինելով Աստանայի ձեւաչափի երաշխավորներից մեկը՝ Իրանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ, որպեսզի իր ավանդը բերի Թուրքիայի եւ Սիրիայի միջև Իդլիբում իրավիճակին առնչվող ներկայիս տարաձայնությունների քաղաքական կարգավորման գործում: Աստանայի ձեւաչափի երաշխավորների առաջիկա գագաթնաժողովը, որը մոտ ապագայում պետք է անցկացվի Թեհրանում, Սիրիայի իրավիճակի համապարփակ քննարկման էական հնարավորություն է»,- հայտարարել է Թահթ-Ռավանչին։

Հիշեցնենք, որ դեռևս երկուշաբթի օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 5 թուրք զինծառայողներ և քաղաքացիական անձնակազմից մեկ աշխատակից զոհվել են Իդլիբում սիրիական կառավարական բանակի գնդակոծության ժամանակ: Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ զոհվել են 5 զինվորականներ և 3 քաղաքացիական անձինք:

Վերջինս հավելել էր նաև, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի սիրիական բանակը Իդլիբ նահանգում հարձակումը դադարեցնի և փետրվարին հետ քաշվի թուրքական դիտակետերից՝ հակառակ դեպքում սպառնալով ռազմական պատասխան տալ։