|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մեծ Բրիտանիան պատրաստ է դեր խաղալ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում, եթե համապատասխան հարցում ստանա Կիևից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը։
«Մենք ուրախ կլինենք դեր խաղալ այս հարցում, եթե Ուկրաինայի կառավարությունը մեզ դա խնդրի»,- ասել է նա։
Վուդվորդն ընդգծել է, որ Լոնդոնը Ուկրաինային ցուցաբերում է զգալի ռազմական օգնություն և մարդասիրական աջակցություն։ Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը գրեթե ամեն օր խոսում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
Նման դիրքորոշում է հայտնել նաև Բորիս Ջոնսոնի մամուլի քարտուղարը։ Նա չի բացառել, որ Մեծ Բրիտանիան Թուրքիայի և ԱՄՆ-ի հետ կարող է հանդես գալ որպես Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, եթե վերջինս համաձայնի չեզոք կարգավիճակին՝ որպես խաղաղության պայմանագրի մաս։
«Որքանով ես գիտեմ, մինչ այժմ դրա վերաբերյալ պաշտոնական հարցում չի եղել»,- մամուլի խոսնակի խոսքերն է մեջբերում բրիտանական Times թերթը։