Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Վրաստանը ցանկություն ունի միջնորդի դերում հանդես գալու տարածաշրջանում կայունությունը և խաղաղությունը ամրապնդելու համար։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին։
«Տարածաշրջանում կայունությունը և խաղաղությունը ամրապնդելու համար Վրաստանը ցանկություն ունի միջնորդի դերում հանդես գալու։ Մենք կարտահայտենք մեր պատրաստակամությունը` դյուրացնելու այս խաղաղության գործընթացը, որ ընթանում է մեր հարևան երկրների միջև։ Վրաստանը նվիրված է կայուն խաղաղություն տեսնելու ցանկությանը», - նշեց Բոճորիշվիլին։
Նա հույս հայտնեց, որ խաղաղության պայմանագիրը այնպիսի դրույթներով կամփոփվի, որ երկուստեք ընդունելի կլինի։ Ըստ վրաց դիվանագետի` միայն դա կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում կայունության համար։ Բոճորիշվիլին ընդգծեց նաև, որ Վրաստանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ։
«Հայաստանն ու Վրաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, այդպես կանեն նաև ապագայում։ Մենք պատրաստ ենք ավելի ինտենսիվացնել մեր ջանքերը` այս տարածաշրջանում երկկողմ ընդունելի նախագծեր հաստատելու համար»,– ասաց Վրաստանի ԱԳ նախարարը։
Հիշեցնենք՝ Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով հունվարի 30-ին է ժամանել Երևան: Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: