Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին երեկ Արդեբիլ քաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ կրկնել է, որ Իրանը պատրաստ է միջնորդական դեր ստանձնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային զինված հակամարտությունը կարգավորելու համար. ըստ yerkir.am-ի` հայտնում է Mehr լրատվական գործակալությունը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման հենց սկզբից Իրանը վեճը խաղաղ կարգավորելու կոչ է արել անմիջապես, և Թեհրանը պատրաստ է նաև Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման գործում միջնորդ լինել:
«Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում պարզորոշ է: Իրանն աջակցում է տնտեսական շահերի և տարածաշրջանում անվտանգության շահերի կիրառմանը: Մենք ցանկանում ենք, որ լարվածությունը վերահսկվի, և համոզված ենք, որ, լարվածությունը վերահսկելով, շարունակվող հակամարտությունները պատերազմի չեն վերաճի»,- ընդգծել է Մուսավին:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսով զրուցել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ (հուլիսի 16-ին պաշտոնանկ է արվել) և առաջարկել սահմանին զինված հակամարտության կարգավորման գործում իր երկրի աջակցությունը:
Նաև` Իրանի նախագահի աշխատակազմն է գնահատական տվել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը` այն որակելով որպես սպառնալիք տարածաշրջանի անվտանգության համար, որն անհանգստացնում է Թեհրանին: «Հարցի քաղաքական լուծումը, նկատի առնելով երկու երկրների շահերն ու տարածքային ամբողջականությունը, ճգնաժամի միակ լուծումն է: Իրանի Իսլամական Հանրապետությունը, առանց վարանման, այդ ուղղությամբ ցանկացած ծառայություն կմատուցի` հաշվի առնելով նախկինում միջորդությունը և բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- ասել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին: