Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցանկը մեկ ընկերությունով պակասել է: Խոսքը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության մասին է, որը շահագործում էր Ալավերդու պղնձաձուլական գործարանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը հազար խոշոր հարկատուների անցած տարվա ցանկից դուրս է մնացել: Պատճառն այն է, որ ընկերությունը տեւական ժամանակ է՝ չի շահագործում Ալավերդու պղնձաձուլարանը, մինչդեռ 2018 թվականին ընկերությունը պետական բյուջե կատարել է 996 մլն 993 հազար դրամի հարկային վճարում, իսկ 2017 թվականին՝ 902 մլն 919 հազար դրամի:
Բայց, մյուս կողմից, խոշորների ցանկում տեղ է գտել «Թեղուտ» ընկերությունը, որը, ինչպես հայտնի է, շահագործում է Թեղուտի հանքավայրը: Այս ընկերությունը անցած տարի պետական բյուջե վճարել է 2 մլրդ 355 հազար դրամ, իսկ 2018 թվականին կատարած հարկային վճարումները կազմել են 3 մլրդ 973 մլն 256 հազար դրամ:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի պետական բյուջեի հարկային մուտքերի մեծ մասը հիմնված է հանքարդյունաբերությունից գանձված հարկերի վրա, եւ որքան տատանվում են վճարվելիք գումարները, այդքան զգայուն է դառնում մեր տնտեսությունը: Եվ զարմանալի չէ, քանի որ անցած տարի Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը եղել է հանքարդյունաբերությամբ զբաղվող «Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատը, որը զբաղեցրել է ցանկի 2-րդ հորիզոնականը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։