կարևոր
7141 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-25 13:33
Հասարակություն Տնտեսական

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը, հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 185 միլիարդ 839 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 304 միլիարդ 275 միլիոն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում: 

Ցանկը հրապարակվել է, հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ կառավարության 23.06.2022 թ․-ի N 928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես, ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունն ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաև 2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին վերաբերող  ցուցանիշները։

Խոշոր հարկատուների ցանկը՝ այստեղ: