կարևոր
874 դիտում, 7 ժամ առաջ - 2025-11-03 09:15
Հասարակություն

«ԶՊՄԿ», «Գրանդ տոբակո», «Դիջիթեյն». ովքեր են գլխավորում 2025թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկը. ArmLur.am

«ԶՊՄԿ», «Գրանդ տոբակո», «Դիջիթեյն». ովքեր են գլխավորում 2025թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկը. ArmLur.am

ArmLur.am-ը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 439 միլիարդ 339 միլիոն դրամ. նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 323 միլիարդ 206 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 116 միլիարդ 133 միլիոն դրամ:

ArmLur.am-ը, ուսումնասիրելով 3-րդ եռամսյակի ընթացքում խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերը, նկատել է, որ նախորդ եռամսյակի համեմատ 2025 թվականի 3-րդ եռամսյակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» կրկին խոշոր հարկատուների առաջին հնգյակում է՝ 36 մլրդ 171 մլն դրամ։

Ցանկի առաջին տեղում տեխնիկայի առևտրով զբաղվող (ներմուծող, վաճառող, արտահանող) «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ն (Mobile Centre) է․ վճարել է 52,4 մլրդ դրամ։

3-րդ տեղում «Գրանդ տոբակո» ընկերությունն է, որը ՀՀ պետական բյուջե վճարել է 45,9 մլրդ դրամ։

Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի խոշորագույն հարկատուն «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն էր, իսկ այժմ ընկերությունն ընդամենը 4-րդ հորիզոնականում է՝ 34,8 մլրդ հարկային մուտքերով։

5-րդ տեղում «Արդշինբանկն» է 31,8 մլրդ հարկային մուտքերով։

Հարկ է նշել, որ հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 178 միլիարդ 761 միլիոն դրամ, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 95 միլիարդ 131 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 83 միլիարդ 630 միլիոն դրամ։

6-րդ տեղում «Ամերիաբանկ»-ն է․ որպես խոշոր հարկատու՝ բանկն առաջին անգամը չէ, որ հայտնվում է խոշոր տասնյակում։

«Ամերիաբանկ»-ը ՀՀ պետբյուջե վճարել է 24 մլրդ 991 մլն դրամ։

7-րդ տեղում «Սի Փի Էս Էներջի» գրուպն է՝ 19 մլրդ 4 մլն դրամ մուտքերով։ Այն վառելանյութի մեծածախ և մանրածախ շուկայի խոշոր խաղացողներից է։

8-րդ տեղում «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է, որը պետական բյուջե մուտք է արել 18 մլրդ 192 մլն դրամ։Այս ընկերությունը 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարել էր 20.41 մլրդ դրամ հարկ։

9-րդ տեղում է գտնվում «Դիջիթեյն» ընկերությունը, որը պետբյուջե մուտք է արել 16 մլրդ 701 մլն դրամ․ ընկերությունն այս տարեսկզբին տուգանվել էր։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել էր 3 բուքմեյքերական ընկերությունների՝ քաղաքացիներին գովազդային բնույթի հաղորդագրություններ ուղարկելու համար։

10-րդ տեղում «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունն է, որը պետբյուջե է վճարել 16 մլրդ 282 մլն դրամ»։