Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեև 1000 խոշոր հարկատուների դասավորվածության մեջ էական որևէ բան չի փոխվել, սակայն էապես նվազել են առաջին տասնյակի կողմից վճարված հարկերը, ինչը բնականաբար սպասելի էր։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
«Եթե հաշվի առնենք, որ վճարված հարկային մուտքերի առյուծի բաժինը հենց առաջին տասնյակի ընկերություններ են վճարել՝ բնական է, որ առհասարակ հարկային մուտքերի նվազում ունենք։ Միաժամանակ պետք է նկատենք, որ առաջին տասնյակում շարունակում է գերակայող մնալ էներգետիկայի ոլորտը և ծխախոտ արտադրող և արտահանող ընկերություններ, սա նաև հուշում է տնտեսական կառուցվածքի խոցելությունը, մեծ հաշվով մենք տնտեսական կառուցվածքում էլ դրական փոփոխություններ չունենք։ Միայն առաջին խոշոր հարկատուի՝ «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»-ի կողմից վճարված հարկային մուտքերը նվազել են շուրջ 7 մլրդ դրամով, 10–ական մլրդ դրամով նվազել է «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»-ի և «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ընկերության հարկային մուտքերը։ Սրանք ցուցանիշներ են, որոնց շուրջ արժե, որ տնտեսական քաղաքականություն իրականացնողները մտորեն։
Հիշեցնենք, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարվել է ավելի քան 987 մլրդ 637 մլն դրամ: