Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2015 թվականի արդյունքներով՝ Հայաստանի հազար խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել 696 միլիարդ 514 միլիոն դրամի հարկեր եւ տուրքեր։ Սա այն դեպքում, երբ նախորդ՝ 2014 թվականին, հազար խոշոր հարկատուները վճարել էին 700 միլիարդ 503 մլն դրամի հարկեր եւ տուրքեր։ Ավելին՝ «Որոտանի ՀԷԿ»-ը, որ սովորաբար 3 միլիարդ դրամի սահմաններում հարկեր եւ տուրքեր է վճարել պետբյուջե, անցած տարի ձեռնարկության վաճառքի գործարքի արդյունքում մեծացրել է վճարումները, մոտ 17 միլիարդ դրամի հարկ է վճարել։ Ու այս փաստը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ իրականում խոշոր հարկատուների վճարած հարկերը ոչ թե 4, այլ 18 միլիարդ դրամով են պակասել։
Այս երեւույթը գուցե այդքան կարեւորություն չունենար, եթե Հայաստանի տնտեսությունը գեր կենտրոնացած չլիներ։ Ինչպե՞ս, բացատրենք։ Հայաստանում գոյություն ունեն 96 հազարից ավել հարկատուներ, որոնք բոլորով միասին պետական բյուջե են վճարել 1 տրիլիոն 65 միլիարդ դրամի հարկեր եւ տուրքեր։ Ստացվում է, որ մեր պետբյուջեի մուտքերի ավելի քան 65 տոկոսը ապահովում են հենց խոշոր հարկատուները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում