կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-17 23:39
Հասարակություն

Մենք չենք կոտրվելու, մեր գյուղացիները կոտրվող չեն. Չինարիում վիրավորված Արամայիս Հովակիմյան

Մենք չենք կոտրվելու, մեր գյուղացիները կոտրվող չեն. Չինարիում վիրավորված Արամայիս Հովակիմյան

Մենք  չենք կոտրվելու, մեր գյուղացիները կոտրվող չեն: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի» տարածած տեսանյութում ասել է Չինարի գյուղի  բնակիչ   Արամայիս Հովակիմյանը, ով երեկ վիրավորվել էր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից. «Ես արդեն 9 տարի է ոտքս կորցրած հաշմանդամ մարդ  եմ, բայց երբ պետք լինի մեր հայոց բանակի մեջքին կանգնած եմ»,- ասաց Արամայիս Հովակիմյանն ու հավելեց.

«Առյուծ տղերք ունենք, արծիվ կռվող տղերք, իրենց ցավը տանեմ, ապացուցեցին, որ իրենք մեզնից ուժեղ են, նրանց կողքին  մենք միշտ պատրաստ ենք կանգնել: Նույնիսկ այս վիճակում կգնամ, եթե պետք լինի:

Ասել եմ ու էլի կասեմ, որ մենք հետ նահանջելու տեղ չունենք, սա մեր սրբավայրն է, գյուղն է:

Աշխարհում մեր զինվորների պես քաջ զինվոր չկա»:

Հիշեցնենք, որ  հուլիսի 17-ին Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը  վիրավորվել էր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից: Նա  գտնվում է հիվանդանոցում, վիճակն այժմ գնահատվում է կայուն: