Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հավաստիացնում է`«Հայկական ժամանակ»-ում ոչ թե 10, այլ 15 տարի է աշխատել և երբևէ աշխատանքից ազատված կամ հեռացված չի եղել: «Զգացված եմ, իհարկե, որ Ծառուկյանը փորձել է ծանոթանալ համեստ անձիս կենսագրությանը, բայց ով ներկայացրել է կենսագրությունս` ես «Հայկական ժամանակ»-ում ոչ թե 10, այլ 15 տարի եմ աշխատել և երբևէ աշխատանքից ազատված կամ հեռացված չեմ եղել: Եթե նկատի ունեն, որ իմ լրագրողական գործունեությունը 1-2 ամսով դադարեցրել եմ, ապա դա անձնական խնդիրներով է պայմանավորված եղել»,- լրագրողների հետ զրույցում այսպես «արդարացավ» նա՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկվար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը:
Դառնալով Ծառուկյանի՝ «հասարակ լրագրող» ձևակերպմանը, Հովակիմյանն ընդգծեց. «Ես հպարտ եմ դրանով, իմ լրագրողական գործունեության տարիները համարում եմ իմ կենսագրության ամենապայծառ շրջաններից: Ամեն տեղ հպարտությամբ նշում եմ, որ երկար տարիների աշխատել եմ որպես լրագրող։ Բայց այստեղ էլ անճշտություն կա՝ վերջին տարին, երբ ես աշխատել եմ «ՀԺ»-ում՝ 2012-2013-ին, եղել եմ օրաթերթի հրատարակիչ, վերջին տարին ես չեմ եղել լրագրող, եղել եմ նաև թերթի տնօրեն: Ուզում եմ ասել, որ ես կոնկրետ Ծառուկյանի անունը չեմ տվել: Արձանագրել եմ փաստ, որ ամենաերկարամյա պատգամավորի փորձ ունեցող պատգամավորներից մեկը ԱԺ ամբիոնից ելույթն է ունեցել 1 անգամ»:
Ինչ վերաբերում է իր հասցեին դահլիճից դուրս հնչած մյուս քննադատություններին, Վահագն Հովակիմյանը չցանկացավ պատասխանել, ընդգծեց՝ բանավեճը դահլիճից դուրս շարունակելը ճիշտ չի համարում: «Հիմա էլ խոսում եմ զուտ նրա համար, որ Ծառուկյանը ճիշտ տեղեկացված լինի իմ կենսագրականից»,- շեշտեց նա: