Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանությունները մարդկանց հատուկ խումբ է ձեւավորել, որոնց գործառույթը պետք է լինի իրենց թիրախում գտնվող ընդդիմադիր հայացքներ ունեցող, Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության անդամների քայլերին դեմ արտահայտվող անձանց՝ քաղաքական-հասարակական գործիչների, տնտեսվարողների, լրագրողների, առհասարակ՝ ակտիվ գործունեություն ծավալող անձանց հեռախոսները, այսպես ասած որեւէ ձեւով թռցնելը։
Նպատակը՝ մուտք գործել հեռախոս եւ ձեռք բերել իրենց ցանկալի տեղեկատվությունը։
Ազգային անվտանգության ծառայության մեր աղբյուրը խստիվ զգուշացրեց, որ որեւէ վայրում պետք չէ հեռախոսը թողնել սեղանին, դրսում որեւէ մեկի հեռախոս չտրամադրել որեւէ պատրվակով՝ լինի դա ինչ-որ տեղ զանգելու կամ այլ։
Պետք է խուսափել նաեւ այն մարդկանցից, ովքեր քայլում են անմիջապես ձեր կողքով, փորձում են հավասարվել, որովհետեւ, ըստ լուրերի, հիմա հեռախոսներ թռցնելու օպերացիա իրականացնելու հրահանգ է տրված։
Տեղեկացնենք նաեւ, որ տեւական ժամանակ է՝ ռեստորաններում եւ սրճարաններում մարդիկ ոչ միայն խուսափում են միմյանց հետ շփվել, այլեւ մատուցողներին հատուկ զգուշացնում են իրենց սեղաններից հեռացնել անձեռոցիկների տուփերը եւ հատկապես հեռախոսները լիցքավորող սարքերը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: