|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Որպես ազգ և պետություն, մենք ի վերջո պետք է հասկանանք, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի միակ նպատակը Հայաստանը մինչև վերջ ծնկի բերելն է, ուստի պատրանքների ժամանակն վաղուց այլևս սպառված է։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԱԳՆ կոչեցյալի հանդուգն և վիրավորական արձագանքը Հայաստանի կողմից հերթական զիջմանը ականապատ տարածքների գրանցամատյանների տրամադրման պատրաստակամության հարցում հերթական ցուցիչն է այն բանի, թե ինչպիսի հայատյաց և առավելապաշտ թշնամու հետ գործ ունենք։
Հերթական անգամ հօդս ցնդեց այն պատրանքը, թե հայատյաց ու ցեղասպան այդ վարչախմբի հետ հնարավոր է որևէ կառուցողական գործընթաց առաջ մղել, ինչն ի սկզբանե պարզ էր՝ հաշվի առնելով բազմաթիվ այլ նախադեպեր։
Որպես ազգ և պետություն, մենք ի վերջո պետք է հասկանանք, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի միակ նպատակը Հայաստանը մինչև վերջ ծնկի բերելն է, ուստի պատրանքների ժամանակը վաղուց այլևս սպառված է»։