կարևոր
3619 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-22 22:20
Հասարակություն

Այդպես էլ գաղտնիք մնաց, թե մեր բոլորիս հարկերից ինչքան փող է ծախսվել այդ արբանյակը ստեղծելու և տիեզերք թռցնելու վրա․ Կարեն Վրթանեսյան

Այդպես էլ գաղտնիք մնաց, թե մեր բոլորիս հարկերից ինչքան փող է ծախսվել այդ արբանյակը ստեղծելու և տիեզերք թռցնելու վրա․ Կարեն Վրթանեսյան

1+ տարի է անցել, ինչ ՀՀ պատվերով իսպանացիների կառուցած արբանյակը տիեզերքում է։ Քաղաքացիական արբանյակ է, ըստ պաշտոնական հայտարարությունների՝ բավականին համեստ հնարավորություններով։

• Այդպես էլ պաշտոնապես չհրապարակվեց ՀՀ և Արցախի տարածքից որևէ՝ հստակ տեղորոշվող լուսանկար, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե ի վերջո ինչ որակով է նկարահանում այդ արբանյակը։ Մի քանի լուսանկար հրապարակել են, իբր «Սյունիքի կողմերից», բայց մի քանի շաբաթ փորձեցինք լուսանկարներում պատկերված տեղանքը Սյունիքում գտնել, չկարողացանք։

• Այդպես էլ գաղտնիք մնաց, թե մեր բոլորիս հարկերից ինչքան փող է ծախսվել այդ արբանյակը ստեղծելու և տիեզերք թռցնելու վրա։

• Չեմ հանդիպել նաև հստակ տեղեկություններ, թե ՀՀ տնտեսությունում կոնկրետ ինչ խնդիրներ լուծելու համար է օգտագործվել այդ արբանյակը։

Իրականում գաղտնիության որևէ հարց չկա. աշխարհի տասնյակ երկրներ, որոշները՝ ամենօրյա ռեժիմով, հրապարակում են իրենց քաղաքացիական արբանյակներից ստացած հազարավոր շատ որակյալ լուսանկարներ։

Ես վստահ եմ, որ եթե այս արբանյակը կարողանար Հայաստանի որակյալ լուսանկարներ ստանալ, հիմա ամեն արդուկից մեզ դրա մասին էին պատմելու։



Կարեն Վրթանեսյան

ՏԵղեկատվական անվտանգության փորձագետ