|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով` այս փուլում սիրիական ճակատում բախումների նոր ալիք չի սկսվի: «ԱՄՆ-ը հեռահար նպատակ ունի` որ ռազմական գործողությունները տեղափոխվեն Թուրքիա՝ հասնելով այդ երկրի մասնատմանը»,- լրագրողներին ասաց նա:
Նավասարդյանի խոսքով՝ Էրդողանը թեև խորամանկ և ճկուն քաղաքական գործիչ է, սակայն սխալ է գնահատում իր գործողությունները: «Նա ուզում է դառնալ 3-րդ աշխարհի առաջնորդ»,- նշեց նա և հավելեց, որ Թուրքիայի վերջնական նպատակը միջուկային զենք ձեռք բերելն է:
Անդրադառնալով Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններին` Նավասարդյանն ասաց, որ այդ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններն իրավիճակային են և հեշտությամբ կարող են փոխվել:
«Ռուսաստանի թիվ մեկ նպատակն Ասադի իշխանությունը պահպանելն է: Ռուսաստանն ու Դամասկոսը համաձայնության են եկել գոնե այս ընթացքում չեզոքացնել քրդական շարժումը»,- ասաց նա: