|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Պակիստանի հոգևոր առաջնորդը 5.800 դոլար պարգև է խոստացել՝ քրիստոնյա կնոջը սպանելու համար, տեղեկացնում է CNN-ը: Վերջինս անարգանքի համար դատապարտվել է մահապատժի, սակայն կառավարությունը վիճարկել է որոշումը:
Մուլանա Յուսուֆ Քուրեշին այս մասին ուրբաթ օրն է հայտարարել: Նա դատապարտել է Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարի՝ Ասյա Բիբիին ազատ արձակելուն ուղղված ցանկացած քայլը և ասել է, որ ինքը և իր հետևորդները կիբողոքեն, եթե Պակիստանի «անարգանքի մասին օրենք»-ի մեջ փոփոխություններ արվեն:
«Ես կվճարեմ 500.000 ռուփի (5.800 ԱՄՆ դոլար) Մուհամեդի այն հավատարիմ հետևորդին, ով կգլխատի Ասյա Բիբիին»,- հավաքված ամբոխին ասել է Քուրեշին:
Նոյեմբեր ամսին Պակիստանի դատարանը 45-ամյա Ասյա Բիբիին Մուհամեդին վիրավորելու համար դատապարտել էր մահվան: Ըստ Պակիստանի օրենսդրության՝ նա խախտել էր անարգանքի մասին օրենքը, հանցագործություն, որն ըստ Պակիստանի քրեական օրենսգրքի պատժվում է մահապատժով կամ ցմահ ազատազրկմամբ:
Այս դեպքի մասին ավելին կարող եք կարդալ այստեղ