Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:
Պատասխանատուները մանրամասն անդրադարձել են ներպետական եւ միջմարզային տրանսպորտային համակարգի ներկայիս գործունեությանը, խնդիրներին: Դրանք վերաբերել են շահագործվող տրանսպորտի վիճակին, չվացուցակների բացակայությանը, անկանոն երթուղիների կազմակերպմանը, ավտոկայանների ոչ բարվոք վիճակին եւ այլն:
Քննարկման ընթացքում ներկայացվել են խնդիրների լուծման տարբեր առաջարկություններ եւ դիտարկումներ՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Արդյունքում՝ խորհրդակցության մասնակիցների ուշադրությանն են արժանացել ուղեւորափոխադրումների ոլորտի կարգավորման մի քանի տարբերակներ:
Վարչապետ Փաշինյանը կարեւորել է այս բնագավառում մատուցվող ծառայությունների համար հստակ չափորոշիչների ներդրումը եւ պատասխանատուներին հանձնարարել ուղեւորափոխադրումների ոլորտում ներկայում առկա վիճակի շուրջ իրականացնել մանրամասն վերլուծություններ, քննարկված յուրաքանչյուր տարբերակի վերաբերյալ ներկայացնել գործողությունների ճանապարհային քարտեզ՝ քայլերի հստակ ժամանակացույցով: