կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-01 18:28
Հասարակություն

ՄՊՀ-ում քննարկվել են թռչնամսի շուկայում առկա մրցակցային խնդիրները

ՄՊՀ-ում քննարկվել են թռչնամսի շուկայում առկա մրցակցային խնդիրները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր քննարկում է տեղի ունեցել թչնամսի շրջանառության ոլորտում առկա մրցակցային խնդիրների վերաբերյալ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, տեղեկացնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:

Քննարկմանը մասնակցում էին Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, թռչնամսի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներ, ՄՊՀ հասարակական խորհրդի անդամներ, այլ պաշտոնատար անձինք:

Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ նախորդ տարի հանձնաժողովը ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ թռչնամսի շրջանառության ոլորտում մրցակցային ընդհանուր իրավիճակի բացահայտմանն ուղղված համալիր ուսումնասիրություն է իրականացրել, որի արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն:

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ ուսումնասիրությունը մասնավորապես ցույց է տվել, որ համաշխարհային շուկայում աճում են թռչնամսի արտադրության ծավալները, սակայն առավել առաջանցիկ տեմպերով աճում է սպառումը, և կա կանխավարկած, որ առաջիկա տարիներին այն շարունակվելու է, ինչը նախադրյալներ է ստեղծում տեղական արտադրության ընդլայնման համար: Հանդիպման նպատակն էր քննարկել  այն առանցքային պատճառները, որոնք խոչընդոտում են հավի մսի տեղական արտադրության ծավալների ավելացմանը, քանի որ դրանք թեպետ ավելացել են, սակայն հավի մսի ինքնաբավության մակարդակը դեռևս ցածր է՝ շուրջ 30 տոկոս:

Հանդիպմանը ներկա տնտեսավարողներն ի պատասխան բարձրաձայնեցին մի շարք հարցեր, մասնավորապես հումքի ներկրման, սննդամթերքի անվտանգության և ստանդարտների պահպանման, մայրական կազմի համալրման և այլ խնդիրների վերաբերյալ: Ոլորտի պատասխանատուները պարզաբանումներ ներկայացրեցին և պատրաստակամություն հայտնեցին քննարկել բարձրացված խնդիրների լուծման ուղիները: