|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Որոշակիությունը, հստակությունը, գիտելիքահենքությունն այն կարևորագույն հիմքերն են, որ պետք է դնենք մեր աշխատանքի հիմքում, բայց, փաստորեն, կառավարությունն իր ծրագրում այս դրույթներին այնքան էլ ուշադրություն չի դարձրել: Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը` հստակեցնելով` մենք չպետք է վախենանք որոշակիությունից, պատասխանատվությունից:
«Կառավարության ծրագիրը չի փայլում որոշակիությամբ: Դատական ոլորտում առկա խնդիրները մակերեսորեն են նշված: Եթե ուզում ենք դատական իշխանության անկախությունն ապահովել և հպարտանալ դրանով, պետք է գիտակցենք, որ գեղեցիկ մակերևույթն առանց խորը անդունդի չի լինում: Առկա խնդիրները նեղացված են: Ոլորտում հիմնական երկու խնդիր կա`կոռուպցիա և հեռախոսազանգային արդարադատություն: Դատական իշխանությունը պետականության ողնաշարն է: Խստագույնս կարևոր է դատական իշխանության և դատավորի իշխանության, անկախության ապահովումը` անկախ նրա կարիքից ու վախից: Ծրագրում խոսվում է, որ վեճերի լուծման այլընտրանքային տարբերակները պետք է զարգացնենք, բայց չի նշվում, թե ինչպես»,- նշեց պատգամավորը: