|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի և մարզպետների մասնակցությամբ քննարկվել են մարզային առողջապահական հաստատությունների արդիականացման, բժշկական օգնության որակի բարելավման և այլ հարցեր։
Մասնավորապես` անդրադարձ է կապարվել Արագածոտնի մարզի «Ծաղկահովիտ բժշկական կենտրոն» և «Աշտարակի բժշկական կենտրոն», Շիրակի մարզի «Սամարիթեր վերականգնողական կենտրոն», «Գյումրու ծննդատուն», «Մարալիկի առողջության կենտրոն», Գեղարքունիքի մարզի «Մարտունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների հիմնանորոգման ու վերազինման, մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավման և այլ խնդրիներին։
Առանձնակի կարևորվել են մարզային առողջապահական համակարգի օպտիմալացման շարունակականության ապահովումը և անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը։ Քննարկման արդյունքում հնչել են մի շարք առաջարկություններ: