Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաշինյանը նպատակաուղղված տարանջատում է մտցնում Արցախի հասարակության մեջ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԱԾ նախկին պետ, 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը՝ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին․ արտաքին և ներքին անվտանգություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
Դավիթ Շահնազարյանը վտանգավոր համարեց ՀՀ վարչապետի հայտարարությունները, թե՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դիրքորոշումները նույնական են։
«Այդ դեպքում առաջանում է խիստ հակասություն՝ եթե նույնական են, ինչո՞ւ ես ուզում Արցախի իշխանություններին տանել բանակցային սեղան։ Երկրորդ՝ տարբեր քաղաքական սուբյեկտների, նույնիսկ դաշնակցային ամենամոտ գործընկերների դիրքորոշումները չեն կարող լինել նույնական։ Ներեցեք, նույնիսկ մարզի կարգավիճակով՝ ՀՀ երկու մարզերի դիրքորոշումները չեն կարող լինել նույնական։ Բայց երբ սա ասվում է՝ հարվածում է Արցախի Հանրապետության սուբյեկտայնությանը»,-պարզաբանեց նա։
Եթե Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքում այդ բարձր պաշտոնը զբաղեցնի որևէ անձնավորություն, որը հլու հնազանդ կկատարի Փաշինյանի կամքն ու կպաշտպանի նրա բոլոր ճակատագրական սխալները, Դավիթ Շահնազարյանի համոզմամբ՝ Արցախի Հանրապետությունը ինքնամեկուսացվելու է բանակցային բոլոր գործընթացներից և նույնիսկ հավանական է, որ Արցախի Հանրապետության և ԼՂ ադրբեջանական համայնքի միջև սկսվեն պաշտոնական շփումներ։
«Հասկանալու համար, թե ո՛ր թեկնածուին նկատի ունենք, հետևեք, թե հիմա Արցախում ինչ տեղի է ունենում․ փորձ է արվում Արցախի Հանրապետությունում ստեղծել այն վիճակը, ինչ կար 2018 թ-ի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում։ ՀՀ իշխանությունը նպատակաուղղված տարանջատում է մտցնում Արցախի հասարակության մեջ․ սա քաղաքականություն է, սա Փաշինյանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկն է»,-ասաց նա։
ՀՀ գործող իշխանությունը, Դավիթ Շահնազարյանի դիտանկյունից, «նոր Հայաստան» ասելով «նոր բարոյականություն» է բերում և փորձում է այդ ամենը ներմուծել նաև Արցախ․ «Փաշինյանը քլունգն առած քանդում է Արցախի միասնությունը»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում․