|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն երրորդ օրն է՝ ԱԺ–ում բավականին ակտիվ քննարկվում է կառավարության ծրագիրը: Նշենք, որ քննարկումը բավականին երկար է ընթանում հատկապես այն պատճառով, որ միայն վարչապետին հարցեր տալու համար գրանցվել էր 53, իսկ ելույթների համար՝ 42 պատգամավոր, ինչը հայ խորհրդարանական պատմության մեջ աննախադեպ է:
Ինչեւէ, այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ գրանցվածներից մեծ մասը «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներ են:
«Փաստի» տեղեկություններով, անցած շաբաթ ԱԺ–ում տեղի ունեցած խմբակցության նիստի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ վարչապետը, մանրամասնորեն ներկայացվել է ծրագրի քննարկման ձեւաչափը, եւ Փաշինյանը թիմակիցներին հանձնարարել է քննարկմանը լինել ակտիվ եւ, «բերանները ջուր առած», դահլիճում «հեռախոսով չխաղալ»:
Թերթի՝ քննարկմանը մասնակցած աղբյուրի փոխանցմամբ, որոշ «առանցքային» կերպարների վարչապետն անձամբ հարցերը ձեւակերպված է փոխանցել, իսկ ելույթների մեծ մասը գրվել է վարչապետի աշխատակազմում, որ որոշակի «սուր» շեշտադրումներով համեմված քննարկման իմիտացիա ստեղծեն»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: