Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դրսից ուղղորդվող իշխանություն և տարածքներ` խոստումների դիմաց. օրվա իշխանության վարած քաղաքականության Շահնազարյանին մտահոգող 2 առանցաքային բաղադրիչներն են:
Ամիսներ առաջ ասել եմ՝ գործող ռեժիմի կողմից բոլոր քայլերը, ծրագրերը, որոնք կապված են Արցախի հարցի հետ՝ ուղղված են Արցախի դեմ. ըստ Yerkir.am-ի, ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը: «Հայաստանում ուրիշ հարց գոյություն չունի, դա Արցախի անվտանգության հարցն է: Իշխանությունն ավելի շուտ իրեն կկախի, քան թե էդ պայմանագիրը կստորագրի, որովհետեւ կապ չունի` բովանդակության մեջ ինչ է գրված: Բազմիցս նշվեց, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի սուբյեկտայնությունն էապես բարձրացել է եւ ես զարմանում եմ, որ մինչեւ հիմա դրա համար Ադրբեջանից Հայաստանի իշխանություններին շնորհակալություն չեն հայտնել: Միաժամանակ Արցախի իշխանությունների սուբյեկտայնությունը էապես իջել է: Այդ սուբյեկտայնությունն ընդգծելու համար պետք է այդ պայմանագիրը, բոլոր այն փաստարկները, որ պիտի ճանաչման պետության հետ լինի դրանք նույնիսկ իրավաբանական առումով որեւէ քննադատության չեն դիմանում»,- ասել է նա:
ԱԱԾ նախկին տնօրենը, անդրադառնալով Աննա Հակոբյանի Մեհրիբան Ալիևային Արացախում թեյ խմելու հրավերին, նշել է՝ նույն հաջողությամբ կարող էր Շվեյցարիա հրավիրել. «Չի հասկանում, որ ինքն էնտեղ հյուրա, ինքը կարող է հրավիրել իր տանը մուղամ լսելու»,- ասել է Դավիթ Շահնազարյանը:
Ներկա իշխանությունը, ըստ Շահնազարյանի` «տառապում է ինտելեկտուալ հաշմանդամությամբ». «Պետք չի էս իշխանությանը խելք սովորեցնել, պետք չի մեքենայի շարժիչը փոխել, պետք է վարորդին փոխել եւ մոռացեք, որ արտահերթ ընտրություններով Հայաստանում իշխանություն կփոխվի»: Խոսելով բրատիսլավայն բանակցություններից` Շահնազարյանը նշել է՝ էապես մեծացել է պատերազմի վտանգը: