կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-04 11:18
Առանց Կատեգորիա

Վարչապետը եւ նրա ենթակաների բանակը, իրենց գլխավոր անելիքն են դարձրել կրկնելը, թե երկրի Սահմանադրական դատարանը ճգնաժամի մեջ է. Շահբազյան

Վարչապետը եւ նրա ենթակաների բանակը, իրենց գլխավոր անելիքն են դարձրել կրկնելը, թե երկրի Սահմանադրական դատարանը ճգնաժամի մեջ է. Շահբազյան

ՀՅԴ անդամ Արտաշես Շահբազյանն իր ֆեսբուքյան էջում գրում է. 

«Վարչապետը եւ նրա ենթակաների բանակը, իրենց գլխավոր անելիքն են դարձրել կրկնելը, թե երկրի Սահմանադրական դատարանը ճգնաժամի մեջ է: Որեւէ մարմնի ճգնաժամ նշանակում է, որ այն տարբեր, հիմնականում ներքին պատճառներով, ունակ չէ բնականոն գործունեություն իրականացնել: Եթե չհաշվենք վերոնշյալների կազմակերպած հարձակումը երկրի սահմանադական կարգի պահպանումը իրավականորեն վերահսկող մարմնի վրա, եւ նմանատիպ չդադարող փորձերը, Սահմանադրական դատարանը սահուն կերպով իրականացնում է իր աշխատանքը:

Հետեւաբար ճգնաժամը իշխանության գլխի մեջ է: Հավանաբար այդ խաթարումի հետեւանքն են նաեւ պնդումները, թե ժողովրդի բացարձակ մեծամասնությունը իրենց ձայն է տվել, որ անեն՝ ինչ որ անում են:

Եթե սա խաթարման հետեւանք չէ, ապա սովորություն դարձրած ստախոսություն է, որովհետեւ նրանք ժողովրդին չեն ներկայացրել նախընտրական ծրագիր, ըստ որի գալիս են երկրի դատական համակարգը իրենց ենթարկելու, քաղաքական դատավարությունների, շանտաժի ճանապարհով հետապնդելու քաղաքական մրցակիցներին, պառակտելու հասարակությանը, եւ պետության կառավարումը իրականացնելու ոտնահարելով օրենքն ու օրինականությունը եւ այլն եւ այլն:Որքան էլ իշխանությունը ուզուրպացնող անձը փորձի հետապնդումների, ասֆալտին փռելու հեռանկարով կանխել ապագա ընդվզումները, վաղ, թե ուշ պատասխանատվության առջեւ է կանգնելու, սահմանադրական կարգը տապալելու փորձերի, իշխանազանցության եւ այլ հանցագործությունների համար:

Ինչ վերաբերում է մնացածին նրանք կփորձեն արդարանալ, ասելով թե կատարողներ են եղել, ինչը, որ արել են շատերը՝ պատմական մեծագույն հանցագործություններից հետո, բայց դա էլ նրանց չի փրկի: Ի վերջո առողջ բանականության հաղթանակով պետական կարգը կվերականգնվի այս երկրում, այլապես այն վերջնականորեն կգլորվի դեպի ինքնաոչնչացման անդունդը»: