Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից ներկայացված՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:
Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կայացրած որոշումը օրինական չէ, ու քանի որ իրենք բոյկոտել չեն կարող, ստիպված են մասնակցելու գործընթացին, հակառակ դեպքում դատարանը որոշում կկայացնի առանց իրենց:
Հայկ Ալումյանը ևս մեկ անգամ նշեց, որ եթե դատարանն անօրինական որոշում կայացնի ոչ օրինական կազմով, իրենք դիմելու են ՄԻԵԴ: Ինչպես նաև դիմելու են ՍԴ` Սահմանադրության 303 հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու հարցով: