|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը, որին մասնակցում է նաև երկրորդ նախագահը: Նշենք, որ ներկայացված բողոքին կցված է նաև պատգամավորների երաշխավորության վերաբերյալ փաստաթուղթը:
Հիշեցնենք, եր երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ ՀՀ ԱԺ 45 պատգամավորների ներկայացրած միջնորդությունը: Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ փաստաթղթի տակ ստորագրել է ԱԺ 45 պատգամավոր, այդ թվում` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու երկու փոխնախագահները:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 8 ժամ տևած քննությունից հետո բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով և տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Քոչարյանը պնդում է, որ այս ամենը քաղաքական հաշվեհարդար է: