Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է. այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նշվում է՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է «Կապուստին Յար» (ք.Վոլգոգրադ) զորավարժարանում անցկացվող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հիմնական փուլին:
Սեպտեմբերի 24-ին Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում կայացել է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության կրակային փուլը:
Հայ-ռուսական համատեղ զորավարժությունների ընթացքում խաղարկվել են պաշտպանության և հակահարձակման էլեմենտներ, կատարելագործվել է ստորաբաժանումների ղեկավարումը համատեղ խնդիրների կատարման ժամանակ, հստակեցվել փոխգործակցությունը ռազմական անվտանգության ապահովման առումով:
«Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն անցկացվում է սեպտեմբերի 21-26-ը Հարավային ռազմական օկրուգի զորավարժարաններում, ինչպես նաև Սև և Կասպիծ ծովերի ջրատարածքներում: Զորավարժություններին մասնակցելու համար զորախմբեր են հրավիրված Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմայից, Պակիստանից: Ադրբեջանի, Ինդոնեզիայի, Իրանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Շրի-Լանկայի ներկայացուցիչները մասնակցում են դիտորդի կարգավիճակով: