Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ՀՅԴ հայցի քննությունն ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի: ՀՅԴ-ն պահանջում է՝
Դատարանը բավարարեց հայցվոր կողմի ներկայացուցիչ Հայկուհի Սեդրակյանի միջնորդությունը հայցի առարկայի և հիմքերի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ:
«Մենք խնդրում ենք դատարանին՝ պատասխանող Արման Բաբաջանյանին պարտավորեցնել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջով ուղիղ եթերում ներողություն խնդրել, իսկ www.facebook.com («Ֆեյսբուք») սոցիալական կայքի՝ պատասխանող Արման Բաբաջանյանին պատկանող պաշտոնական էջի միջոցով ներողություն խնդրելու անհնարինություն առաջանալու դեպքում պարտավորեցնել պատասխանողին՝ գործով դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ օրացուցային օրվա ընթացքում, հրավիրել մամուլի ասուլիս առնվազն թվով չորս` ՀՀ ողջ տարածքում հեռարձակվող հեռուստատեսային ալիքների լրագրողների մասնակցությամբ և ներողություն խնդրել ՀՅԴ և ԳՄ անդամներից հնչեցված վիրավորական արտահայտությունների համար։
Նշեմ, որ հստակեցվել են, թե կոնկրետ որ արտահայտություններն է հայցվոր կողմը դիտարկում որպես վիրավորանք, որը՝ զրպարտություն։
Մեր միջնորդությունը բավարարվեց, դատարանի որոշումն ուղարկվելու է պատասխանողին։ Նա ունենալու է մեկշաբաթյա ժամկետ իր դիրքորոշումը ներկայացնելու համար», - Yerkir.am-ի թղթակցին ասաց հայցվոր կողմի շահերի ներկայացուցիչ Հայկուհի Սեդրակյանը։
Գործով հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 10-ին։
Նշենք, որ հայցի պատճառը Ազգային ժողովում 2019 թվականի դեկտեմբերի 6-ի պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթն է, որում Բաբաջանյանը Դաշնակցությանն անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ»: