Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ հունվարի 20-ին, ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը ներկա է գտնվել նախարարության կրոնի և ազգային փոքրամասնությունների բաժնի հաշվետվությանը. Yerkir.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից։
Նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը ողջունեց ներկաներին ու մասնավորապես նշեց. «Հույս ունենք, որ այն ծրագրերը, որոնք վերաբերում են հոգևոր դաստիարակությանը, քրիստոնեական հավատքի ամրապնդմանը, անպայման կհաջողեն այս տարի և մենք կարողանանք մեր ազգային ինքնության, մեր հոգևոր-մշակութային ժառանգությանն առնչվող խնդիրներն, ի վերջո, հաղթահարել ու ավարտին հասցնել»:
Նախարարի հավաստմամբ՝ ազգային փոքրամասնությունների ոլորտում աշխատանքները հաջողությամբ կշարունակվեն նաև 2020-ին։
Կրոնի և ազգային փոքրամասնությունների բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանի խոսքով՝ սա յուրօրինակ հաշվետվություն է, հաշվետվություն այն մարդկանց ներկայությամբ, որոնց հետ համագործակցել են ողջ տարվա ընթացքում: Ծրագրերի շարքից նա առանձնացրեց <<Արցախը մեր տունն է>> փառատոնը, որին մասնակցել են նաև հայաստանյան գործընկերները:
Հանդիպման վերջում նախարարը շնորհակալագրեր հանձնեց բաժնի հետ համագործակցություն ծավալած մի խումբ ակտիվիստների: