|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունիսի 23-ին Արթուր Հարթյունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ «2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկում» օրակարգային հարցով: Բացելով նիստը՝ Արթուր Հարությունյանն ամփոփել է ԱԺ մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում տեղի ունեցած քննարկումները և հույս հայտնել, որ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո կատարողականը կհաստատվի ԱԺ հերթական նիստում:
Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը ևս անդրադարձել է կատարողականի շուրջ քննարկումներին՝ ընդգծելով պատգամավորների կողմից առաջարկված որոշ նկատառումների կարևորությունը և պատրաստակամություն հայտնել դրանց շուրջ հետագայում ծավալել քննարկումներ:
Հանձնաժողովը 4 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ դրական եզրակացություն է տվել 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը: