|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հուլիսի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը ներկա է գտնվել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնին նվիրված միջոցառմանը: Տոնական ընդունելությանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ:
Շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը մասնավորապես նշել է. «Հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների համար սկզբունքներն ու արժեքներն ընդհանուր են եւ արժեհամակարգի հենց այդ ընդհանրությունն է ընկած հայ - ֆրանսիական դարավոր բարեկամության հիմքում: Դրանով է նաեւ պայմանավորված Հայաստանի անկախության վերահաստատումից հետո մեր երկրների միջեւ ծավալված 25-ամյա համագործակցության ամրությունը, որը հնարավորություն է տալիս մեր հարաբերությունները բնորոշել իբրեւ առանձնաշնորհյալ»:
Խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի իշխանութունների սկզբունքային դիրքորոշումները Հայաստանին եւ հայ ժողովրդին առնչվող հարցերում: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ֆրանսիան իր ակտիվ ներգրավվածությամբ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, արժեքավոր ներդրում ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:
Ազգային ժողովի նախագահը հավաստիացրել է, որ երկու ժողովուրդների բարեկամության դարավոր ավանդույթների վրա կառուցված հայ-ֆրանսիական հարաբերությունները համատեղ ջանքերով կշարունակեն այսուհետ նույնպես ամրապնդվել, խորանալ ու ընդլայնվել: