Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանն ավերել է Արցախի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցու մեծ մասը, թեմայի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։
Նա նշեց, որ եկեղեցին պահպանական գոտի ունեցող հուշարձան էր, սակայն այսօր, ցավոք, ավերված է և տեղը միայն երևում է քարակույտ։
«Մշակութային գենոցիդ է։ Ադրբեջանը շատ վաղուց անցել է բոլոր կարմիր գծերը, բայց որևէ ճնշումենր չկան թշնամու վրա, շատ ավերվածությունների մասին տեղյակ չենք նույնիսկ»,-ասաց մեր զրուցակիցը։
Հարցին, թե՝ հայկական կողմը բարձրաձայնե՞լ է այս խնդրի մասին և արդյո՞ք միջազգային կազմակերպությունները կարող են նպաստել այս խնդրի լուծմանը, Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց․
«Համապատասխան մշտադիտարկում չի իրականացվում միջազգային կազմակերպությունների կողմից, նրանք կարծես ձեռքերը բարձրացնում են և ասում՝ մենք ոչինչ չենք կարող անել Ադրբեջանի դեմ։ Սա ցույց է տալիս, որ միջազգային հանրությունն անտարբեր է հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը, նույն կերպ չկա որևէ արձագանք ՀՀ իշխանությունների կողմից»։
Մեր զրուցակցի խոսքով՝ պետք է հստակ ճնշման մեխանիզմեր կիրառել, և եթե ՄԱԿ-ը կամ համապատասխան կառույցներն ունենան կամք և վճռականություն, ապա հնարավոր կլինի գոնե եղած հուշակոթողները փրկել։
Ալիսա Աղասյան