Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի ֆուտբոլի պատմության ամենաարդյունավետ ֆուտբոլիստը՝ Հաքան Շյուքյուրը (51 գոլ), ով համարվում էր թուրք ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը՝ նաև երկրից դուրս (հանդես է եկել միլանյան Ինտեր ՖԱ-ում), այժմ Uber տաքսու վարորդ է ԱՄՆ-ում:
Շյուքյուրը Կալիֆոռնիա է տեղափոխվել 2015 թ., գնել է հացի փռի և սրճարանի մասնաբաժին, որը պետք է բացվեր 2016 թ.: Շյուքյուրին մեղադրեցին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու և 2016 թ. հուլիսի 15-ին անհաջող ռազմական հեղաշրջման հետ կապ ունենալու մեջ՝ նրան հայտարարելով գյուլենական: Այժմ Շյուքյուրը Uber տաքսու վարորդ է և վաճառում է գրքեր:
«Ես ոչինչ չունեմ: Էրդողանը խլել է ամեն բան: Ազատության, կարծիքի, խոսքի, աշխատանքի իրավունքը: Իմ հայտնիությունից օգտվելու համար ինձ 2011 թ. հրավիրեցին կուսակցություն: 2013-ին հեռացա: Դրանից հետո սկսվեց՝ կնոջս խանութի վրա հարձակում քարերով, երեխաներիս վրա հարձակում փողոցում: Ինձ սպառնում էին: Երբ ես հեռացա՝ բռնեցին հորս, իմ ունեցվածը բռնագրավեցին», - ըստ Yerkir.am-ի՝ նշել է Շյուքյուրը՝ հավելելով, որ ԱՄՆ տեղափոխվելուց հետո էլ նրան սկսեցին ճնշումների ենթարկել, որից հետո անհրաժեշտ եղավ ՀԴԲ-ի (FBI) օգնությունը: