|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին եւ նրա հետ ժամանած Վրաստանի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների:
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին առնչվող հարցեր: Այս համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է Հայ Առաքելական Եկեղեցու դերը՝ որպես համախմբող ուժի, ազգային ինքնության պահպանման կարեւոր գործոնի:
Նախագահ Սահակյանը շեշտել է Արցախի եւ Վրաստանի հայկական համայնքի հասարակական կազմակերպությունների համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը՝ այն համարելով փոխգործակցության ամենաարդյունավետ տարբերակներից մեկը:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: