կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-25 20:13
Քաղաքական

Բաքուն պատրաստվում է ապաստա՞ն տրամադրել իր հարճին. թուրքերը հազարներով քվեարկում են Նիկոլի օգտին. Գևորգ Գևորգյան

Բաքուն պատրաստվում է ապաստա՞ն տրամադրել իր հարճին. թուրքերը հազարներով քվեարկում են Նիկոլի օգտին. Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը գրում է.

«Ժողովրդի մի մասը խաբված է, հուսալքված, որովհետև 2018 թվականին հավատաց նիկոլին, մի մասն էլ իր դարդ ու ցավից ուժասպառ է։ Եվ ահա, այս զույգ դժբախտությունների վրա է պահում իր աթոռը անհայրենիք թշվառականը։
 
Բայց մի մոռացեք, որ Հայն այնքան զորեղ Ազգ է, որ վշտի մեջ էլ կռվել ու պայքարել գիտի։
 
Անառիկ ամրոցի դարպասները թշնամու առաջ ներսից դավադրաբար բացած նիկոլ և նիկոլանմաններ, այս ժողովուրդն անթասիբ չէ, ձեր դատ ու դատաստանը անելու է, անելու է իրեն խաբելու, թիկունքից խփելու, իր որդիների արյամբ պահած երկիրը վաճառելու համար, չկասկածեք։ Ու շատ շուտով...
 
Հա, ի դեպ, թուրքերը սոցհարթակներում հարցումներ են կազմակերպում և հազարներով քվեարկում նիկոլի օգտին։ Բաքուն պատրաստվում է ապաստա՞ն տրամադրել իր հարճին»։