|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՆԱՏՕ-ի հունիսյան գագաթնաժողովի արդյունքում Լեհաստանում կարող են տեղակայվել ԱՄՆ մշտական ռազմակայաններ. Լեհաստանի ռադիոյի եթերում հայտնել է ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
«Հստակությունը կլինի հունիսին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում. այս ամենը քննարկվում է, մենք նպատակաուղղված գնում ենք դրան»,- ասել է լեհ նախարարը:
Նրա խոսքով՝ ներկայումս Լեհաստանում տեղակայված է ավելի քան 10 հազար ամերիկացի զինծառայող։ «Այսօր մենք ունենք ավելի քան 10 հազար ամերիկացի զինծառայող Լեհաստանում, բայց ունենք նաև բրիտանցի, ռումինացի, կանադացի, խորվաթ զինծառայողներ»,- նախարարի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։