|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Համաձայնեք բոլորս էլ սիրում ենք պատմություններ, որոնց ազդեցությամբ և՛ երևակայությունն է զարթնում, և՛ նյարդերն են լարվում, և՛ ոգևորվում ենք, և՛ վախենում՝ ըստ Yerkir.am-ի, հայտնում է CNN-ը։
Ամանորի շեմին դրանցից նույնիսկ ամենասարսափելիները պարզապես հեքիաթ են թվում․ բայց ո՛չ, դրանք հեքիաթ չեն, դրանք իսկապես եղել են՝ և՛ ահազարհուր ձայներ են հնչել գետնի տակից, և՛ ֆյուրերը ստիպել է աղջիկներին համտեսել իր կերակուրը՝ թունավորումից խուսափելու համար, ապա սպասել է՝ արդյոք նրանցից որևէ մեկը չի մեռնի։
Հայտնի գրողների տարօրինակ հայացքի ներքո երբ ուրվականները մի գերեզմանից մյուսն են գաղթում, երբ ծրագրավորողները հանճեղ են, բայց հարբած և մաթեմատիկոսները «գլխին խփած», թվում է՝ մարդկությունը հիմարանում է։
Բայց, կարծես թե, ոչ․ մարդկությունն այնքան բազմազան է, որ նույնիսկ եթե ինչ-որ տեղ խիստ հիմարացել է, մեկ այլ տեղ, այնուամենայնիվ, տեսե՛ք, ինչքան խելացի է։
Խորագույն ջրհորներ դեպի դժոխք

Սառը պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը մրցակցում էին ոչ միայն տիեզերքի, այլև շատ այլ ոլորտներում։ Մեկը մարդ էր ուղարկում անօդ տարածությունը, մյուսը՝ փորձում էր որքան հնարավոր է խորը մտնել գետնի տակ։ Այսպիսով, ո՞վ է փորել ամենախոր հորը և ի՞նչ է գտել այնտեղ։
Գտնվել են շատ հետաքրքիր և ահավոր բաներ։ «Աստիճանաբար փլվող շենքի ավերակների մեջ հայտնաբերվում է տեսքից ծանրագույն, ժանգոտած մետաղյա փական, որը կարծես միաձուլվել է բետոնե հատակի հետ և ապահովության համար ամրացված է հաստ և նույնպիսի ժանգոտած բոլտերով։ Ոմանք կարծում են՝ դրա տակ դժոխքի մուտքն է»։
Արդե՞ն սարսափելի է։ Հետո ավելի վատ է լինելու․ «Լեգենդ կա․ եթե հորի մեջ միկրոֆոն իջեցնես (այնպիսին, որ դիմանա 200 աստիճան ջերմաստիճանի), կարելի է լսել մեղավորների տնքոցները և գոռոցները դժոխքում»։
CNN-ի թղթակից Մարկ Պեյզինգը որոշել է հասկանալ՝ ինչի են պետք այդքան խոր փոսերը գետնի մեջ։
Զոմբին, կատակոմբները եւ հարբած ծրագրավորողը

Հնարավոր է՝ այն ժամանակ էլ ինչ-որ տոն է եղել։ Հնարավոր է՝ նույնիսկ Նոր տարի կամ Սուրբ ծնունդ։ Ծրագրավորողը, որն աշխատում էր վիդեոխաղի վրա, փոքր-ինչ հարբել է։ Եվ գնա՜ց գործը։
«Դուք և ձեր հնագետների խումբը ընկել եք զոմբիների կատակոմբները»։ Իրավիճակը սարսափելի է, ինչ խոսք։ Կատակոմբները չներեցին ոչինչ։ Խաղացողները պետք է կողմնորոշվեին երկչափ, ներքև իջնող լաբիրինթոսում, որպեսզի խուսափեն զոմբիների «կպչուն մահացու գրկախառնումից»։
Այսպիսի փորձություն էր սպասվում Entombed («Թաղվածը») խաղացողին՝ Atari 2600-ում՝ 1970-ականների վերջի և 1980-ականների սկզբի ամենապոպուլյար խաղում։ 1982 թ-ին ստեղծված «Թաղվածը» խաղը բեստսելլեր չդարձավ, բայց վերջերս գիտնական-կոմպյուտերի մասնագետը և թվային հնագետը որոշեցին մանրամասն հասկանալ՝ ինչ կոդ է կիրառվել, որպեսզի իմանան՝ ինչպես է այն աշխատում և այդպես էլ չկարողացան։
Ինչ էլ, որ արած լինի այն ծրագրավորողը, նրան, վստահաբար այցելել է հանճարեղության թեթև նոպա (նույնիսկ եթե նա այնքան էլ սթափ չի եղել)։
Հիտլերն ու իր կանանց «թունավոր խումբը»

Այս պատմությունը ոչ այնքան տարօրինակ է, որքան վախեցնող։ Այս մասին ոչինչ հայտնի չէր ընդհուպ մինչև 2013 թ-ը։ Պարզվում է՝ երիտասարդ 15 կին երկուսուկես պատերազմական տարի ստիպված են եղել ամեն օր համտեսել Հիտլերի համար պատրաստված ամբողջ կերակուրը, որպեսզի այն թունավորած չլինի։
Պատկերացրեք, կերակուրի ամեն ափսեն կարող է ձեզ համար վերջինը դառնալ։ Որ նախաճաշը, ճաշը կամ ընթրիքը պոտենցիալ մահացու են։ Բայց դուք, միևնույն է, ստիպված եք այն ուտել։
Ֆյուրերը պահանջում էր, որ իսկական, մարքրարյուն գերմանուհիները համտեսեին յուրաքանչյուր ուտեստ, զգուշանալով, որ արտաքին թշնամին կամ յուրայիններից մեկը թույն կխառնի դրան։ Աղջիկների պարտականությունը դիտվում էր որպես պատվավոր մի բան, որպես ծառայություն առաջնորդին։ Ճաշից հետո էսէսականները մեկ ժամ սպասում էին, որ վստահանան՝ աղջիկները չեն մահանում։
«Թունավոր խմբի» մասին նույնիսկ պիես է գրվել՝ « Հիտլերի դեգուստատորները»։ Ինչ եղավ նրանց հետ, երբ պատերազմն ավարտվե՞ց։ Աղջիկների ճակատագրի և պիեսի մասին պատմում է Հոլի Ուիլյամսը։
CNN-ի հոդվածն ամբողջությամբ՝ այս հղումով։