|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Իրանը երկու-երեք ամսվա ընթացքում կկարողանա արտադրել բավարար նյութ և հզորություն ստեղծել, ինչը հնարավորություն կտա նրան ստեղծելու միջուկային ռումբ: Այս մասին Foreign Policy-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը:
Նրա խոսքով՝ դիվանագիտական ջանքերը չեն օգնի զրոյացնել միջուկային զենքի ոլորտում Իրանի առաջընթացը: Նա նշել է, որ, Իսրայելի տեսանկյունից, Իրանին զսպելու արդյունավետ միջոց կլինի ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և Եվրոպայի կողմից Թեհրանի վրա քաղաքական, դիվանագիտական ու տնտեսական ճնշում գործադրելը: «Իրանը պետք է վախենա, որ ԱՄՆ-ը և նրա գործընկերները լուրջ են տրամադրված»,- ասել է Գանցը:
Նա նաև զգուշացրել է, որ տարածաշրջանում միջուկային սպառազինությունների մրցավազք կարող է սկսվել, եթե Իրանը հասնի իր նպատակին: