Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մ.թ. 3000 տարի առաջ մարդկությունը սկսեց իր բնակավայրերը ստեղծել գետերի հովիտներում: Իհարկե, մարդկության պատմությունն էլ շարադրելիս առաջինը շեշտվում են երկրագնդի խոշոր գետերը` Ինդոս, Գանգես, Խուանխե, Յանցզի, Եփրատ, Տիգրիս, Նեղոս և այլն: Գետերի հովիտներում բնակավայրեր ստեղծելը բնորոշ է եղել նաև Հայկական լեռնաշխարհի բնիկներին, այն է՝ հայ ժողովրդին: Սակայն երկար տարիներ թյուր տպավորություն է եղել, որ մարդկությունը հաստատվել է բացառապես խոշոր գետերի հովիտներում, բայց Քասաղ գետի հովտում գտնվող ուշ բրոնզե (մ.թ.ա 17-13-րդ դդ.) և վաղ երկաթե (մ.թ.ա. 13-12-րդ դդ.) դարով թվագրվող դամբարանները, նաև միակ ժայռափոր շինությունը վկայում են, որ այս գետի հովտում մարդկությունը բնակություն է հաստատել դեռևս վաղնջական ժամանակներից: Պատմական այս հուշարձանները գտնվում են գետի աջակողմյան բարձունքներին՝ ներկայիս Վարդենիս գյուղին պատկանող դաշտամիջյան տարածքում:
Ահա այդ հնագույն հուշարձանախումբը.
Դամբարան 1
Դամբարանի ընդհանուր տարածքը 36 մ/ քառ. է՝ 6 մետր երկարությամբ և նույնքան լայնությամբ:
Նույն դամբարանի թաղման խուցն է, որի երկարությունը 1,70 մետր է, լայնությունը՝ 1,05 մետր, խորությունը՝ 70 սմ:
Դամբարան 2
Այս դամբարանի տարածքը ևս 36 քառ/ մետր է:
Թաղման խուցը
Երկարությունը՝ 2 մետր, լայնությունը՝ 1 մետր, խորությունը՝ 80 սմ:
Նույն բնակավայրի տարածքում` վերոնշյալ դամբարաններից մոտ 100-150 մ դեպի հարավ, պեղվել են ևս երկու դամբարանի թաղման խցեր:
Խուց 1
Երկարությունը՝ 1,70 մետր, լայնությունը՝ 1 մ և խորությունը՝ 70 սմ:
Խուց 2
Երկարությունը՝ 2. 20, լայնությունը՝ 1 մետր և խորությունը՝ 70 սմ
Թաղման այս երկու խցերի մեջտեղում գտնվում է 1.70 մետր երկարությամբ, 75 սմ լայնությամբ, և գետնից մետ մեկուկես մետր բարձրությամբ այս սեղանը, որն, ամենայն հավանականությամբ, զոհասեղան կամ հոգեհացի սեղան է եղել:
Այս մյուսը դամբարանադաշտը ներառում է միանգամից չորսը թաղման խուց, տարածքը կազմում է մոտ 100 մետր / քառ.: Ամենայն հավանականությամբ, եղել է ընտանեկան դամբարան:
Դամբարանադաշտի առաջին թաղման խուցը՝ 1,70 մետր լայնությամբ, 80 սմ լայնությամբ և 70 սմ խորությամբ:
Դամբարանադաշտի երկրորդ խուցը՝ երկարությունը`1 մետր, լայնությունը` 90 սմ և խորությունը` 70 սմ:
Երրորդ խուց՝ երկարությունը` 1,50 մետր, լայնությունը` 1,10 մետր և խորությունը` 90 սմ:
Եվ չորրորդ խուցը՝ երկարությունը` 1,70 մետր, լայնությունը 1,10 մետր և խորությունը 90 սմ:
Ժայռափոր շինվածքները, սովորաբար, բնորոշ են ուրարտական ժամանակներին և ուրարտական մշակույթին: Ժայռափոր այս շինվածքն էլ վկայում է, որ պատմական այս վայրը կրում է նաև ուրարտական մշակույթի ազդեցությունը:
Շինվածքի չափերն են՝ փորվածքի խորությունը՝ 2,30 մ բարձրությունը 1,80 մ և երկարությունը 2,60 մ:
Ըստ էության, եթե ամփոփենք վերոգրյալը, ապա պիտի փաստենք, որ Հայկական լեռնաշխարհի տարածքում մարդկությունը հաստատվել է ոչ միայն խոշոր, այլ նաև համեմատաբար ավելի փոքր գետերի ավազաններում: Այս հուշարձանախումբը գտնվում է Արագած լեռան արևելյան լանջերին, իսկ այս տարածքները վաղնջական ժամանակներից հայտնի են եղել որպես անասնապահության և երկրագործությոն խոշոր կենտրոններ: Մարդկային բնակության այս հետքերն էլ վկայում է, որ այստեղ պատմական տարբեր ժամանակներում եղել են զարգացած բնակատեղիներ, որոնք այսօր ունեն ավելի խորը հնագիտական ուսումնասիրությունների կարիք:
Մհեր Համբարձումյան
ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ