Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում շարունակվում է մշակութային եղեռնը։ Այս անգամ գանձ որոնողների թիրախում են հայտնվել Մալաթիայում գտնվող և հռոմեական ժամանակաշրջանին պատկանող 2 հազարամյա պատմությամբ ժայռափոր գերեզմանները։
Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլիեթ» պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ Մալաթիայի Աքչադաղ գավառին ենթակա Աքթեփե թաղամասում գտնվող մոտ 10 ժայռափոր գերեզմաններ, որոնք պատկանում են հռոմեական դարաշրջանին, ենթարկվել են գանձագողերի ավերին։
Շուրջ 2 հազարամյա այդ գերեզմանները հասել են մեր օրեր՝ չնայած անտեր ու լքված լինելու փաստին։ Ինչպես շեշտում է թուրքական օրաթերթը, բնության արհավիրքներին դիմակայած գերեզմանները քանդվում են գանձ գտնելու մարմաջով տառապող թուրք քաղաքացիների կողմից։
Տեղի բնակիչներն իշխանություններին խնդրում են աշխատանքներ իրականացնել պատմական գերեզմանների պահպանման ուղղությամբ։ Աքչադաղ թաղամասի թաղապետ Այդըն Ջոշքունը թուրքական լրատվամիջոցին հայտնել է, որ վերջին տարիներին իրենք դիմել են Սեբաստիայի մշակութային ու բնական հարստությունների պահպանման խորհուրդ՝ այդ պատմական գերեզմանները գանձագողերի ավերից փրկելու համար տվյալ շրջանն արգելված գոտի դարձնելու նպատակով։ Թաղապետը նաև նշել է, որ թաղամասի բնակիչներին անհանգստացում է գանձագողերի ադ վերաբերմունքը, և որ իրենք ցանկանում են, որ այս վայրն արգելված գոտի դառնա և նպաստի զբոսաշրջության զարգացմանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում բազմաթիվ պատմական կոթողներ գրեթե ամեն օր ենթարկվում են գանձ որոնողների ավերին։
https://www.milliyet.com.tr/gundem/2-bin-yillik-kaya-mezarlari-define-ugruna-tahrip-ettiler-6764465
Թարգմանեց Մելինե Անումյանը