Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փաստաբան Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների վարած քաղաքականությանը՝ հայտնում է Yerkir.am-ը։ Փոստանջյանի կարծիքով՝ ՍԴ-ն թիրախավորվել է, որովհետև գործող իշխանությունների ցանկությունը չի բավարարել։
«Եթե խոսքն իշխանության յուրացման մասին է, ապա իշխանությունը յուրացվում է նաև այս պահին»,-ասաց Զարուհի Փոստանջյանը։
Նա ընդգծել է, որ սկզբից առաջարկ է արվել նահանջել, բայց ՍԴ դատավորները չեն համաձայնել, հետագայում որոշել՝օրենսդիր մարմնի միջոցով նորից ճնշում գործադրել, դա էլ չի հաջողվել։
"Դատարնների շրջափակման կոչն աջակցություն չստացավ հանրության կողմից, որոշեցին կաշառել դատավորներին։ Դա էլ չստացվեց, որոշեցին ճնշել ընտանիքին, Հրայր Թովմասյնի ընտանիքին հարցաքննության են կանչում ԱԱԾ, հարձակվեցին "Հայելի" ակումբի վրա։ Այսպես են ցանկանում ճնշել ՍԴ-ին։ Այս պահին նույն այդ ճնշման մեկ այլ դրվագ է, ճնշումները մտել են այս փուլ։ Իհարկե, սա դատապարտելի է, այս ճանապարհով չենք կարող հիմնադրել այն պետությունը, որը կարող է բավարարել մեր ազգային շահը։ Սա ընդհակառակը, հակասում է մեր ազգային շահին և բերելու է մեր պետության նկատմամբ վստահության վատթարացման",-ասել է Զարուհի Փոստանջյանը։
Նրւա հոմզմամբ՝ այս գործողությունները հանցագործություն են, որոնք վաղ թե ուշ կհանգեցնեն պատասխանատվության։
Ավելի վաղ տեղեկեցարել էինք, որ ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները քննեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որից հետո մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Խոսքն նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։ ՍԴ-ի բակում ընթանում է բողոքի ակցիա։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացել էին ՍԴ։ Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ ՀՔԾ-ն եւս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը և այդ հիմնավորմամբ դարձյալ դիմել դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։