Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահությամբ տեղի ունեցած խորհրդարանական քննարկման ժամանակ, որտեղ Եվրոպայի նախարարների խորհրդի կողմից ելույթով հանդես եկավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, օրակարգում կային հետաքրքիր հարցեր, որոնք և’ ուղղակի, և’ անուղղակի կերպով կապ ունեին ՀՀ-ի հետ. այսօր լրագրողներին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը` ներկայացնելով ԵԽԽՎ ամառային նստաշրջանի որոշ մանրամասներ:
Պատգամավորն ասաց, որ Հայաստանի շահերի հետ ուղղակի առնչվող խնդիրը Միջին Արևելքի վերաբերյալ քննարկումն էր: Նա ելույթ է ունեցել և հիշատակել սիրիահայերի իրավունքների ու Սիրիայի հայ համայնքում տիրող իրավիճակի մասին: Փոստանջյանը նշեց նաև, որ Հայաստանը այն խայտառակ հնգյակում է, որը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ երկիր, աչքի է ընկնում կոռուպցիայով: Բանախոսի ներկայացմամբ` նստաշրջանի ժամանակ այդ մասին հիշատակվել էր ոչ միայն զեկույցում, այլև պատվիրակներն էին անդրադարձ կատարել այդ հարցին:
«Այս նստաշրջանը մեր հասարակության համար բարելավման նիշ չի արձանագրել, որովհետեւ չեն ընդունվել այնպիսի օրենքներ, որոնք կարող էին բարելավել մեր հասարակության որևէ մի անդամի սոցիալական, քաղաքացիական իրավունքները»,- ասաց Փոստանջյանը: