կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-26 14:03
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փոխհատուցում կստանան նաև անմիջական մարտական գործողությունների չմասնակցած, բայց տուժած 10 զինծառայողները. Դավիթ Տոնոյան

Կառավարությունը հավանություն տվեց  «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի փոփոխություններին, որոնց համաձայն՝ փոխհատուցում կստանան հակառակորդի նախահարձակ գործողությանից տուժած նաև այն զինծառայողները, որոնք չեն գտնվել մարտական հերթապահության մեջ՝ հայտնում է Yerkir.am-ը։  

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պարզաբանեց, որ խոսքը այն դեպքերի մասին է, երբ զինված ուժերի գործունեության ընթացքում հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է այնպիսի պայմաններում, երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ կամ չեն կատարել հատուկ առաջադրանք:

Փոփոխությունը վերաբերում է 2016թ.-ի դեկտեմբերի 16-ին վավերացված «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախաբանին, որն այսուհետ կլինի հետևյալ ձևակերպմամբ. «ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով  կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդրում  է»:

2008 թ.-ից ի վեր հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով վնաս է հասցվել 10 զինծառայողների կյանքին կամ առողջությանը, տեղեկացրել է նախարար Տոնոյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում․