Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ավան վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպեցին ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուները:Նրանցից Սերգեյ Լոքյանը անդրադարձավ մի քանի խնդիրների, ասելով, որ այդ խնդիրների համար մշտապես պայքարող ուժը եղել է Դաշնակցությունը:Խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, որի նախաձեռնողներից մեկը եղել է Դաշնակցությունը, նա նշեց, որ խորհրդարանական կառավարման համակարգում ավելի հեշտ է տնտեսություն զարգացնելը, քան նախագահական կառավարման համակարգում:
«Դաշնակցությանը մրցակից ուժ չկա»,- ասաց Սերգեյ Լոքյանը:
Ելույթ ունեցավ նաև ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:Նա նշեց, որ կարևոր է ապրիլի 2-ի ընտրությունը, որովհետև այն միակ համապետական ընտրությունն է, և այդ ընտրությամբ ձևավորվելու է երկրի բարձրագույն մարմինը` խորհրդարանը, որն էլ իր հերթին ընտրելու է երկրի նախագահ:Այդ խորհրդարանը շատ հանգիստ, առանց ավելորդ ջանքերի, կարող է վարչապետ փոխել, եթե չհավանի կառավարության աշխատանքը, վարչապետն էլ իր հերթին, հաշվետու է լինելու խորհրդարանի առջև: Կիրո Մանոյանի խոսքով` արտառոց ու ոչ թափանցիկ կթվա, եթե որևէ ուժ այս ընտրություններում ստանա 50+1 տոկոս:
«Մենք ոչ մեկի դեմ չենք, և ոչ մեկի կողմ չենք: Մենք մեր ժողովրդի հետ ենք, և եթե նրա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է գործակցել այլ ուժի հետ, մենք դա անում ենք: Եվ մենք միակ ուժն ենք, որ գործակցում ենք թե իշխանության, թե ընդդիմության հետ»,- ասաց Կիրո Մանոյանը` հավելելով, որ 13 ամիս է` ինչ քաղաքական համագործակցության մեջ են ՀՀԿ-ի հետ, սակայն այս ընթացքում հանգիստ քննադատել են իրենց գործընկերոջը այն հարցերի հետ կապված, որոնց հետ համաձայնություն չկա:
«Ընդդիմադիր ասածը չի նշանակում, որ առավոտից իրիկուն պետք է հայհոյի իշխանությանը, չի նշանակում, որ պետք է ժողովրդին թշնամացնի պետության հետ: Ընդդիմադիր լինելը իրականության մեջ պատահականություն է, որովհետև եթե ժողովուրդը չտվեց մեծամասանության քվե տվյալ ուժին, այն դառնում է ընդդիմադիր:Քաղաքական ուժ կա, որ ասում է` մենք 37 պատգամավոր ունեինք, բայց չմտանք կոալիցիա,և այսօր ձեզանից ավելի շատ վստահության քվե ենք ուզում վերցնել: Ավելի շատ վստահության քվե եք ուզում , որ ի՞նչ անեք: Այսինքն եթե 50+1 քվե չունենաք, ի՞նչ եք անելու հինգ տարի շարունակ:Իսկ մենք խնդիր չունենք, ինչքան շատ քվե տաք, այնքան շատ ազդեցիկ ենք լինելու կամ ընդդիմության մեջ, կամ իշխանության մեջ:Հիմա անկեղծ, ոչ ոք չգիտի, թե ապրիլի 2-ին ինչ է տեղի ունենալու»,- ասաց Կիրո Մանոյանը:
Նա նաև նշեց, որ Դաշնակցությունը այն ուժն է, որը անձի շուրջ չի համախմբված, այլ` գաղափարի ու ծրագրի: Նա օրինակ բերեց այլ քաղաքական ուժերի, որոնց առաջնորդները եթե չլինեն, ապա այդ քաղաքական ուժը կդադարի գոյոսւթյուն ունենալ, մինչդեռ եթե անգամ, Դաշնակցությունից 150,200 անդամ դուրս գան, Դաշնակցությունը կշարունակի գոյություն ունենալ, միաժամանակ ունենալով իր մեջ վերահսկողության համակարգ:
Ըստ Կիրո Մանոյանի, կուսակցություներից մեկի առաջնորդը ասում է` նայեք թե ես ինչ ճանապարհ եմ անցել: Եվ իսկապես երբ նայում ես այդ մարդու անցած ճանապարհին, տեսնում ես, որ նա լինլով պատգամավոր չի մասնակցել ԱԺ նիստերին, ոչ մի ելույթ չի ունեցել, ոչ մի հարց չի ուղղել ԱԺ նիստերին: Ինչ արել է, այդ մարդն արել է որպես անհատ, որպես գործարար, ուրեմն, Կիրո Մանոյանի խոսքով, ի՞նչ կարիք կա մտնելու խորհրդարան: