Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սպառնալի իրավիճակի վերաբերյալ տեղյակ եմ եղել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնայանը՝ պատասխանելով հարցին, թե տեղյա՞կ եղել է 2020 թվականի սեպտեմբերին սպասվող մարտական գործողությունների վերաբերյալ։
«Սպառնալի իրավիճակի վերաբերյալ տեղյակ եմ եղել, այն տեղեկության հիման վրա, որ ստացվել է ամփոփման իմ փորձի և պաշտոնական տեղեկատվությամբ, որ ստանում էինք պարբերաբար»,- հայտարարեց Տոնոյանն՝ ընդգծելով, որ իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց իրավիճակը ռազմական գործողությունների սկսման օրը որևիցե մեկին հայտնի չի եղել։
Նշենք, որ դատարանը թույլատրել է Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2 օր՝ օգոստոսի 1-2-ին, առավոտյան ժամը 9:30-ից մինչև հանձնաժողովի աշխատանքի ավարտը գտնվել կալանավայրից դուրս։
Հիշեցնենք, որ մեկուկես տարուց ավելի բանտում գտնվող Դավիթ Տոնոյանն օրերս հայտարարեց, որ հուլիսի 4-ին միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով թույլատրել, որ ներկայանա ԱԺ հանձնաժողովի նիստին: Նա ընդգծել է, որ որոշել է բացատրություններ տալ՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին: