կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-26 13:16
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը խոստովանել է, որ ոստիկանությունը չարդարացված ագրեսիվություն է ցուցաբերում մարդկանց նկատմամբ

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի տեքստը հրապարակվելուց առաջ վարչապետը, կառավարության նիստում, խոսել է ենթատեքստի մասին՝ հայտնում է Yerkir.am-ը։ 

«Խնդիրը հետևյալն է. երբ ՀՀ-ում եղել է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով, այդ հանձնաժողովում, սովորաբար, ներգրավված են եղել կոռուպցիայի մեջ ամենամեծ հաջողություներ կամ պոտենցյալ ունեցող մարդիկ: Երբ որ ասվել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարություն է մշակվել, դա օգտագործվել է որպես ծխածածկույթ մարդու իրավունքները ոտնահարելու համար»,-ասել է Փաշինյանն ու հավելել՝ մի օր պետք է առերեսվենք, որ մի օրում հնարավոր չի իրականությունը փոխել:

Վարչապետն ընդգծել է, որ պետական այդ փաստաթղթում ամրագրված է, որ  Հայաստանում խաղաղ հավաքներ իրականցնող քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքեր են եղել․ «Եվ դա մենք պետք է խոստովանենք»:

«Այո՛, պետք է խոստովանենք, սիրելի հայրենակիցներ, որ մենք շատ դեպքերում  այդ ավանդույթից եկած, շատ դեպքերում՝ մեր ոստիկանությունը, իրավապահ մյուս մարմինները, պետական ծառայողները ընդհանուր առմամբ չարդարացված ագրեսիվություն են ցուցաբերում մարդկանց նկատմամբ»,-նշել է վարչապետը:

Փաշինյանի համոզմամբ՝ սա ունի մեկ հստակ պատճառ․ բավարար կրթության, իմացության, գրագիտության, իրազեկվածության պակաս կա:

Ավելի վաղ, Yerkir.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 3-ին Ոստիկանությունը բռնի ուժ էր կիրառել ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստների նկատմամբ, ովքեր գնացել էին ԿԳՄՍ նախարարություն՝ հանդիպելու նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ 

Մանրամասները՝ տեսանյութում: