Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Yerkir.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և մերժեց պաշտպան Արա Զաքարյանի` իր դեմ ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:
Դրանից հետո հայտարարությամբ հանդես եկավ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը. «Իմ նկատմամբ ոչ մարդկային վերաբերմունք է ցուցաբերել ՔԿՀ-ի բուժծառայությունը: Ես դիմել էի իրենց իմ հիվանդության համար, սակայն նրանք միայն 2 ամիս անց հետազոտեցին ինձ և, հայտնաբերելով հիվանդությունը, բուժում չնշանակեցին: Միայն Նիկոլ Փաշինյանի այցից և ՄԻՊ-ին ահազանգելուց հետո ինձ բուժում նշանակեցին»:
Դատավորը դրա վերաբերյալ հայտնեց, որ դատարանի անունից գրություն կուղարկվի ՔԿՀ ադմինիստրացիային` ամբաստանյալի նկատմամբ պատշաճ վերաբերմունք դրսեւորելու խնդրանքով:
Yerkir.am-ի լրագրողի` ամբաստանյալին ուղղված այն հարցին, թե՞ ինչ հիվանդությամբ է տառապում, նա պատասխանեց, թե կարևոր չէ:
Այս պահին ցուցմունք է տալիս Հենրիկ Զաքարյանը: Դատական նիստը շարունակվում է: